Ազատ խոսք

Պարոն Վանեցյան, մենք ձեր կարիքն ունենք, ժողովուրդը հույսեր է կապում Ձեզ հետ․ Բաց նամակ Վանեցյանին

Պարոն Վանեցյան, մենք ձեր կարիքն ունենք, ժողովուրդը հույսեր է կապում Ձեզ հետ։ Նարինե Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակով դիմել է Արթուր Վանեցյանին

«Հարգելի՛ պարոն Վանեցյան,

Ես, լինելով շարքային ՀՀ քաղաքացի, ուզում եմ Ձեզ դիմել խնդրանքով։ Նախ՝ ասեմ, որ ես վստահ չեմ, որ այս տեքստը ճիշտ կձևակերպեմ, քանի որ առաջին անգամ եմ շարադրում նման տեքստ, բայց վստահ եմ, որ իմ միտքը կհասնի Ձեզ, ինչպես նաև հույս ունեմ, որ այս նամակը կհասնի Ձեզ և կծառայի իր նպատակին:

Պարոն Վանեցյան, մենք ձեր կարիքն ունենք: Ժողովուրդը հույսեր է կապում Ձեզ հետ: Ձեր հրաժարականից հետո մարդկանց զգալի զանգված Ձեր մեջ տեսավ փրկություն, հույս առ այն, որ Ձեր ձայնն ազդեցիկ ուժ կունենա ստեղծված իրավիճակի դեմ պայքարում: Այսօր երկրում տիրում է մի անհասկանալի, անընդունելի երևույթ՝ ՔԱՈՍ։ Ես և իմ նման շատերը մեր մեծ ներդրումն ենք ունեցել հեղափոխության օրերին, սակայն ունենք մեծ մեղքի զգացում, որ այս ամենը մեր իսկ ընտրության արդյունքն է: Բոլորիս համար էլ պարզ էր, որ կարճ ժամանակում փլատակները չեն վերականգնվի, ԲԱՅՑ մի՞թե չէր կարելի արտոնություն չտալ արատավոր երևույթներին:

Պետական մակարդակով այնքան են խրախուսվում աղանդները, այլասերումը, այնքան շատ է խոսվում նրանց իրավունքների մասին, որ արդեն ոտնահարվում է ավանդական հայ մարդու իրավունքը: Հայ ազգը թշնամացել է միմյանց հանդեպ: Ժողովուրդը բաժանվել է երկու մասի՝ զոմբիների և պիցցայակերների: Ժողովրդի զգալի զանգվածը՝ գիտակից զանգվածը, հասկանում է, որ երկրում տիրող իրավիճակը, իշխանության գործելաոճը անհանդուրժելի է ու տանում է ազգայինի կործանմանը, ուստի խնդրում ենք Ձեզ չհեռանալ քաղաքական տեսադաշտից:

Օգնեք մեզ պարոն Վանեցյան, մեր կողքին եղեք, պայքարենք հանուն մեր երկրի, մեր ազգի, մեր ժողովրդի… Մենք դեմ ենք սորոսականներին, մենք դեմ ենք այլասերման տարածմանը մեր երկրում, մենք դեմ ենք Ժիրայր Սեֆիլյանների թելադրանքների ի կատար ածմանը, և վերջապես մենք քրիստոնյա ազգ ենք ու դեմ ենք Հայ առաքելական եկեղեցուն ծնկի բերմանը, ինչն էլ հնչեց բարձրագույն ամբիոնից: Մենք ունենք ազգային արժեքներ, որոնցից չենք պատրաստվում հրաժարվել:

Հա, ու մեկ էլ․ հանկարծ չփորձեն Արցախի հողերը հանձնել թշնամուն: Այդ ժամանակ նույնիսկ չենք էլ պատկերացնում՝ ինչ կլինի… Մենք այսօր պայքարում ենք ստեղծված իրավիճակի դեմ՝ ընդամենը թողնելով մեկնաբանություններ այս կամ այն լրատվական կայքերի նյութերի մեկնաբանություններում, բայց հավատացեք, եթե Դուք մեր կողքին լինեք, մենք կանենք ավելին, մենք այսօր շա՜տ-շատ ենք և ուզում ենք առաջնորդ, Ձեզ նման առաջնորդ, ում ազնվությանը և ազգին նվիրվածությանը չենք կասկածում, մենք վստահում ենք Ձեզ ու հավատում, որ միասին մենք կկանխենք հայ ազգի կործանումը՝ գտնելով արդար ու ճիշտ լուծում:

Հ.Գ. Եթե չգաք, կգանք, Ձեզ Ձեր տանից կտանենք։)))

Հարգանքներով՝ Նարինե Անտոնյան»։

Կիսվել նյութով