Շոու-բիզնես

«Կամակոր չեմ դարձել, բայց ավելի էմոցիոնալ, զգայուն եմ». Լուսին Վարդանյանը՝ հղիության, որդու ծննդին պատրաստվելու մասին

«Կամակոր չեմ դարձել, բայց ավելի էմոցիոնալ, զգայուն եմ»։ Դերասաններ Լուսին Վարդանյանի և Վահագն Խաչատրյանի ընտանիքում 2020 թվականի հունվարին համալրում կլինի։ Նրանց առաջնեկը՝ Ռուզաննան, 6 տարեկան է: Ըստ մայրիկի՝ նա անհամբերութամբ է սպասում եղբոր ծննդին։  

Tert.am Life-ը Լուսինի հետ զրուցել է ընտանիքի համալրմանն ընդառաջ իր զգացողությունների, դստեր արձագանքի , փոքրիկի անվան ընտրության և աշխատանքից երկար չբացակայելու մասին։ Դերասանուհին նշեց, որ շատ են սպասում փոքրիկի ծննդին, իրենց շատ հետաքրքիր է, թե ընտանիքի նոր անդամն ինչ տեսք է ունենալու, ում է նմանվելու և ինչպիսին է լինելու։

«Կապ չունի՝ առաջի՞ն երեխան է, թե երկրորդ, լույս աշխարհ է գալու մարդ, որը լինելու է առանձին անհատ։ Մեզ իսկապես հետաքրքիր է, թե ով է նա, ինչ տեսք է ունենալու, ինչ ձայն, ինչ թաթիկներ։ Ենթադրում ենք, որ տղաս ինձ է նման լինելու, որովհետև Ռուզիկս հայրիկին է նման, անարդար կլինի, եթե որդիս էլ ինձ նման չլինի։)»,- ասաց դերասանուհին՝ հավելելով, որ ամուսինը՝ Վահագնը, ավելի համբերատար է սպասում երեեխայի ծննդին, քան ինքը։

Լուսին Վարդանյան

Վեց տարի ընտանիքում ուշադրություն միայն Ռուզաննայինն է եղել, Լուսինը նշեց, որ ամեն ինչ անելու են հետագայում ուշադրությունը հավասարաչափ բաժանելու համար։  

«Երկրորդ երեխայի ծնունդը նաև Ռուզիկիս մեծ ցանկությունն ու երազանքն էր։ Նա չափազանց երեխայասեր է, չնայած, կարծում եմ, կլինեն պահեր, երբ կփորձի ինձ շեղել ապերիկից, խանդ կզգա, բայց դա էլ է հարաբերական։ Շատ բան կախված է ծնողներից․ սերն ու ուշադրությունը հավասարապես բաշխելով՝ երեխայի մոտ բարդույթներ չեն առաջանա։ Այնպես կանենք, որ Ռուզիկն ու եղբայրը իրար համար անփոխարինելի լինեն։ Համոզված եմ, որ դուստրս ինձ շատ կօգնի և մեծ սեր կտա եղբորը, սերն աղջկաս մեջ շատ-շատ է»,- ասաց դերասանուհին։

Խոսելով երկրորդ երեխային սպասելու զգացողությունների մասին՝ Լուսինն ասաց․ «Ընհանուր զգացողությունները, իհարկե, նույնն են, նույն ձևով եմ սպասում երկրորդ բալիկին, ինչպես առաջինին՝ երկուսն էլ իմն են։) Զարմանում եմ այն ծնողների վրա, որոնք տարբերություն են դնում երեխաների միջև, օրինակ՝ տղային առավելություն են տալիս։ Տատիկիս մայրիկն ասում էր՝ որ մատդ էլ կտրես, նույն ձևով կցավի, դա իսկապես այդպես է։ Փորձն, իհարկե, արդեն շատ է, ավելի թեթև եմ նայում այնպիսի բաների, որոնցից առաջին հղության ժամանակ ցայտնոտի մեջ էի ընկնում, որքան էլ բնազդս աշխատեր»։

Ինչ վերաբերում է աղջիկ և տղա երեխաների դաստիարակությանը՝ դերասանուհին նկատեց, որ իրենց դստերը ևս բնավորությամբ ուժեղ են դաստիարակում, որպեսզի աղջիկն իրեն պաշտպանել իմանա, բայց և ուշադիր են, որ չկորցնի իր աղջկական գծերը։

լուսին Վարդանյան

«Աղջկաս մեջ ինձ եմ տեսնում, երբեմն էլ՝ ամուսնուս։ Քանի դեռ երեխա է, մենք ենք սովորեցնում, որպեսզի հետո պտուղները քաղենք, երբ ավելի հասուն կլինի, կունենա իր կարծիքն ու ընկալումները, բնականաբար, իրենից կսովորենք նաև մենք։ Կարծում եմ՝ կապ չունի աղջի՞կ է, թե՞ տղա, մարդը պետք է մարդ լինի՝ մեծահոգի, ազնիվ, բարի, սիրող, իր խոսքին արժեք տվող, ճակատրագրական վատ քայլերից զերծ, որովհետև ինչ ցանում ես, դա էլ հնձելու ես»,- ասաց դերասանուհին։

Նրա խոսքով՝ տարածված կարծիքը, թե աղջիկ երեխաներն առավել կապված են լինում հայրիկների հետ, իրենց դեպքում այդպես չէ։ «Չեմ կարծում, որ նման տեսակետը միանշանակ է, քանի որ մարդ հոգևոր կապ ունենում է նրա հետ, ումից սեր, հարգանք և պաշտպանվածություն է զգում։ Ես էլ, Վահագն էլ Ռուզիկիս հավասարապես տալիս ենք այդ ամենը և նույնն էլ ստանում ենք իրենից։ Դուստրս երկուսիս հետ էլ հավասարաչափ կապված է»,- ասաց Լուսինը։

Ռուզաննան արդեն դպրոցական է՝ դերասանուհին նշեց, որ այս ընթացքում զբաղված են դստեր դասերով, դեռ չի հասցրել գնումների գնալ․ «Երեխայիս համար հագուստ և իրեր գնելը, բացի անհրաժեշտությունից նաև գերագույն հաճույք է ինձ համար: Շուտով սկսելու ենք։ Չնայած չեմ դիմացել ու մի փոքրիկ հագուստ արդեն գնել եմ»։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվել նյութով