Մամուլ

Պարզաբանում` Ստեփանավան բժշկական կենտրոնի վերաբերյալ ոստիկանության ստացած զեկուցագրի մասին

Պարզաբանում` Ստեփանավան բժշկական կենտրոնի վերաբերյալ ոստիկանության ստացած զեկուցագրի մասին

Երեկ Bavnews.am-ը հրապարակել էր լուր, հղում անելով Aravot.am-ի աղբյուրներին, որ ոստիկանության՝ օգոստոսի 24-ին ստացած զեկուցագրի վերաբերյալ, ըստ որի՝ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Ստեփանավան բժշկական կենտրոն»-ի տնօրեն Անուշ Իսպիրյանը եւ նույն բժշկական կենտրոնի հաշվապահ Նորայր Ղուկասյանը 2021 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին պետության կողմից «Covid» բաժանմունքին տրամադրված գումարից անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը կատարել են ուղղակի գնման միջոցով՝ առանց մրցույթ հայտարարելու:

Նշված ապրանքները ձեռք են բերվել շուկայական գներից զգալիորեն բարձր, ինչի արդյունքում պետության կողմից տրամադրված 50 մլն դրամից յուրացրել են մոտ 2,2 մլն դրամ: Ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Իսպիրյանին և Ն. Ղուկասյանին հայտնաբերելու ուղղությամբ: Փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Հրապարակումից հետո «Ստեփանավան բժշկական կենտրոն»-ի տնօրինության էլ․ հասցեից ստացել ենք «Stepanavan Bjshkakan kentron» ստորագրությամբ մի գրություն, որում մասնավորապես նշված է․

Վերոնշյալի կապակցությամբ բժշկական կենտրոնը նպատակահարմար է համարում հանրությանը հայտնել հետևյալ իրականությունը.

1. Բժշկական կենտրոնի ղեկավարությունը՝ տնօրենը, հաշվապահը և այլ պաշտոնատար անձինք երբևիցե որևէ պաշտոնատար անձից, այդ թվում այս պահին, չեն թաքնվել և չեն խուսափել վարույթ իրականացնող մարմնի հարցերից և այս պահին շարունակում են իրենց բնականոն աշխատանքային գործունեությունը, ուստի ոչ թե վերջիններիս, այլ՝ թերևս վերը նշված անհեթեթությունների հեղինակներին հայտնաբերելու կարիք կա…

2. Հարկ է նշել, որ «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի COVID-19 բաժանմունքի գումարները տրամադրվել են ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան պաշտոնյաների խիստ վերահսկողության ներքո, ընդ որում բացառապես հարկային հաշիվների հիման վրա, որոնք ամբողջությամբ նախորոք ներկայացվել են նախարարության համապատասխան բաժին, ուստի բժշկական կենտրոնի տնօրենությունն, ըստ էության, զրկված է եղել նշված գործարքների շրջանակներում միանձնյա որոշումներ կայացնելու հնարավորությունից:

hivandanoc hivand

3. Հոդվածի հեղինակը հավանաբար տեղյակ չի եղել, որ COVID-19 բաժանմունքի շրջանակներում գնումներ կատարելու ընթացակարգի վերաբերյալ առկա է եղել ՀՀ կառավարության 12 մարտի 2020թ. N 296 – Ա որոշումը, որի 1-ին կետի 2-րդ ենթակետիհամաձայն սահմանված է. «նշված գործարքները կարող են կատարվել առանց գրավորպայմանագրերի կնքման՝ վճարումները կատարելով նաև հաշիվ-ապրանքագրի կամ հսկիչդրամարկղային մեքենայի կտրոնի հիման վրա, ինչպես նաև բացառիկ դեպքերում առանցվերջիններիս առկայության»:

Տվյալ դեպքում, չնայած որ վերոնշյալ որոշման համաձայննույնիսկ հրատապ իրավիճակներում հնարավորություն է ընձեռնվել առանց հաշիվների ևՀԴՄ կտրոնների ձեռքբերումներ կատարել, սակայն կազմակերպությունը բոլոր ձեռքբերումները կատարել է բացառապես հաշիվ-ապրանքագրերով, ուստի նման պարագայում մամուլով ինչ-որ մեղադրողական ենթատեքստով հոդվածներ հրապարակելը կամ ակնհայտ անտեղյակության, կամ էլ դիտավորյալ հորինված զրպարտանքի արդյունք է:

4. Ինչ վերաբերում է տվյալ հոդվածում հիշատակված այն ենթադրությանը, որ իբր նշված ապրանքները ձեռք են բերվել շուկայական գներից զգալիորեն բարձր գներով և ըստ այդմ յուրացվել են ինչ-որ չափի գումարներ, ապա հարկ է նշել, որ նախ նման եզրահանգումներ կատարելու իրավասություն ունեն բացառապես շուկայի մասնագետ հանդիսացող ապրանքագետ-փորձագետները, այլ ոչ թե հոդվածի հեղինակները, բացի այդ էլ ակնհայտ է, որ շուրջ 50 մլն արժողության գործարքում 2մլն-ի ենթադրյալ գնային տատանումը ոչ մի տեսանկյունից (իրավական, տնտեսական) չէր կարող դիտվել էական շեղում և առաջացնել յուրացման կասկածներ, եթե, իհարկե, նման եզրահանգումներ կատարողները կանխակալ դատողություններով չառաջնորդվեին»:

Share