Մամուլ

Ազգային Ժողովից անհետացել է առյուծի արձանիկը

Ազգային Ժողովից անհետացել է առյուծի արձանիկը

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի օգնական Արման Մնացականյանը և հայտնել որ 2021թ. հաշված մեկ տարվա ընթացքում թանգարանային նմուշները՝ ելնելով անհրաժեշտությունից ենթարկվել են տեղափոխության մի քանի անգամ:

Վերջին տեղափոխությունից հետո նկատել են Առյուծի արձանիկի բացակայությունը, բաժնի աշխատողներով 2022թ. մայիս-հունիս ամիսներին կատարել են գույքագրում և պարզել չորս նմուշների բացակայությունը մեկ բրոնզե արձանիկ (առյուծի պատկերով) երկու հոբելյանական հուշամեդալ (ռադիոժամ 2000-րդ հաղորդաշար) և մեկ հուշամեդալ՝ (Թբիլիսյան պատկերներ) կավից:

Ազգային ժողով

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին՝ հետագա վարույթը որոշելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Share