Մամուլ

«Պատերազմից հետո ծանոթացա մի Հերոս կնոջ հետ, ով այս պատերազմում կորցրել էր իր միակ երկու որդիներին»․ Արմինե Դովլաթբեկյան

«Պատերազմից հետո ծանոթացա մի Հերոս կնոջ հետ, ով այս պատերազմում կորցրել էր իր միակ երկու որդիներին»․ Արմինե Դովլաթբեկյան

Արմինե Դովլաթբեկյանը ֆեյսբուքյան ր էջում գրում է․

«Պատերազմից հետո ծանոթացա մի Հերոս կնոջ հետ ով այս պատերազմում կորցրել էր իր միակ երկու որդիներին։

Սամվել Ղազարյան

Նարեկ Ղազարյան

Սամվելի վերջին գրառումը.

Շուտով ես էլ տուն կգամ….

ԱՂԱՎՆԻՆԵՐԸ ԼՈՒՐ ԲԵՐԻՆ ԲԱԼԻՑ

ՄԱՄ ՋԱՆ ԴՈՒՌԴ ԲԱՑ ՈՐԴԻԴ Է ԳԱԼԻՍ…

Խելագարվելու

Սամիս ու Նարեկիս մայրը իմ ճանաչած ամենաբարի մարդկանցից է………մինչև հիմա բարություն է տարածում իր շուրջը։

Մի օր հաղորդագրություն ստացա Սամիս ու Նարեկիս մայրիկից.

samvel narek mayrik

«Եթե դու չլինեիր ես կխելագարվեի այս ամենից»։ Քարացա…….Բայց ի՞նչ եմ արել ես….

Մայրերը խոսելու կարիք ունեին,իսկ ձեզնից պահանջվում էր լսել։

ՄԱՅՐԵՐԻՆ ՉՄՈՌԱՆԱՔ

Համատարած աղմուկի, հրճվանքի, անհասկանալի «ծեսերի» մեջ լսում ե՞ք հերոսացած տղերքի մայրերին…

Լսեք, կարդացեք, որ հողից չկտրվեք, չմոռանաք, չուրանաք, չկարծեք, թե ամեն ինչ ավարտվեց ու դե իրենց կյանքն էլ էդպես դասավորվեց, հիմա ինչ անենք, կյանքը շարունակվում է…

Էլի շարունակվում է, բայց կյանք էլ կա` կյանք էլ…

Լսեք Մայրերին, նրանք մեր խղճի վերջին փշրանքներն են ու հույսը, որ մարդ կմնանք…

Լսեք Մայրերին, նրանց փայփայած որդիների ինքնազոհության շնորհիվ է, որ ձեր փայփայած երեխաները ողջ են, խաղաղ են ու Հայրենիք ունեն…

…չմոռանաք ում կյանքի շնորհիվ ու հաշվին եք աղմկում…

Խոնարհումս ձեզ` ՀԵՐՈՍԱԾԻՆՆԵՐ…

Հավերժ փառք Տղերքին»։

Կիսվել էջում