Մամուլ

Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց ընդդիմության կոդավորված ստրատեգիական պլանը

Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց ընդդիմության կոդավորված ստրատեգիական պլանը

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց ընդդիմության կոդավորված ստրատեգիական պլանը.

«Ամեն բառի տակ կոդ կա: Ահա այդ պլանը. Դավալուից ցախավելը հեծած, 1+1 քայլերգը շուրթերին, Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ հասնել Ազատության հրապարակ, ինքնահռչակվել որպես նոր բեւեռ եւ ստորագրել Քաղաքացիական պայմանագիրը եւ շարժվելով դեպի Բաղրամյան 26՝ կյանքի կոչել 100-ամյակն առանց  ռեժիմի կարգախոսը:

Լևոն Տեր-պետրոսյան

Սա Բեռլինի գրավումից ավելի հանճարեղ պլան է: Կարծում եմ, հասկացողը հասկացավ, չհասկացողներին կողքինները կբացատրեն: Ես ցանկանում եմ, որ Բաբելոնյան աշտարակի այդ նոր շինարարները վերջապես մեկտեղվեն եւ լիովին բացահայտվեն ժողովրդի առջեւ, որովհետեւ հետագայում նման առիթ չեն ունենա եւ Հայաստանը կմնա այդպես էլ չփրկված»:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում