Մամուլ

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Զինծառայողների գործնական հմտությունների զարգացման և սպայակազմի ղեկավարման ունակությունների կատարելագործման նպատակով մայիսի 19-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմն անցկացրել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժություն։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Կիրառվել են մարտավա­րական հնարք­ներ, մշակվել հակառակորդի նախահարձակ գործողությունների կանխման և հակազդման գործողություններ:

տանկեր զինվորներ

Հմուտ և ներդաշնակ գործողություններով զինծառայողները ոչնչացրել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու կրակակետերը, դիպուկ կրակային խոցումներով և գրագետ մարտավարությամբ կատարել առաջադրված խնդիրը:

Կիսվել էջում