Մամուլ

Պայթյուն Երևանում․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Պայթյուն Երևանում․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր` հունիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի 3/6 հասցեում պայթյուն է տեղի ունեցել, և կա 1 զոհ, 1 վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարակա վարչության թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, 2-րդ վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ։

hrdeh ain

Տեղում նույն վաշտի պարեկներ Հայկ Գևորգյանը, Ժիրայր Սարգսյանը, Լևոն Ղազարյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր  քաղքացիները չմոտենան, մինչև աշխատեն օպերատիվորեն ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։

Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, նշանավել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տարածքը պատկանում է «Վելլար գրուպ» ՍՊԸ-ին, դեպքն էլ տեղի է ունեցել նշված ՍՊԸ-ի երկաթի տեղամասում։

Պարզվել է, որ «Վելլար Գրուպ» ՍՊԸ-ի տարածքում տեղի է ունեցել պայթյուն։

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և մեկ տուժած։

Share