Աշխարհ

Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկման հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 2000-ը

Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկման հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 2000-ը

Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովը հայտնում է, որ փետրվարի 17-ի դրությամբ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 83.754-ի:

Մահացածների թվում է վեց բուժաշխատող, իսկ ընդհանուր առմամբ, 1716 բժիշկ վարակվել է վիրուսով:

«Երեկ, 5 ժամ ինտերնետ չկար, հեռուստատեսություն չկար: Սա հեշտ չէ, բայց մենք շարունակում ենք պայքարել: Նրանք ասում են, որ մենք լավ տեսք ունենք », – ասաց տեղացի՝ Դեվիդ Աբելը:

Արդեն 26 երկրներում գրանցվել է վարակի դեպքեր։

Վարակվածների թիվն աճել է վարակված մարդկանց ախտորոշման նոր մեթոդի կիրառման պատճառով, ինչը թույլ է տալիս արագացնել կորոնավիրուսի հայտնաբերման գործընթացը:

Տուժածներից մեկը, բժիշկ՝ Լի Վենլիանն էր, ով փորձեց իշխանություններին նախազգուշացնել վիրուսի մասին, բայց մեղադրվում էր չստուգված լուրերի տարածման մեջ:

Նա առաջիններից մեկն էր, ով նախազգուշացրեց 2019-nCov- ի կորոնավիրուսային բռնկման մասին, և ինքն էլ վարակվեց: Նա մահացավ փետրվարի 7-ին:

Հուբեյի նահանգում անցած օրվա ընթացքում գրանցվել է 116 մահ և 4823 հիվանդության նոր դեպք: Սա ավելի քիչ է, քան նախորդ օրը, երբ մահացավ 240 մարդ և մոտ 15 հազար մարդ վարակվեց:

Կիսվել էջում