Աշխարհ

Կորոնավիրուսը հայտնաբերած չինացի 34-ամյա բժիշկը մահացել է

Կորոնավիրուսը հայտնաբերած չինացի 34-ամյա բժիշկը մահացել է

34-ամյա չինացի բժիշկ՝ Լի Վենլիանը, ով երկրում բռնկված նոր տեսակի կորոնավիրուսի մասին առաջինը բարձրաձայնած բժիշկներիցն է, մահացել է վիրուսի հետևանքով առաջացած հիվանդությունից։

Նա առաջինն էր հայտնաբերել կորոնավիրուսը ու բարձրաձայնել դրա մասին և որից հետո ոստիկանությունը, իշխանությունների հրահանգով, նրան հորդորել էր լռել, Չինաստանում այսօր միացավ այն 560 անձանց, ում կյանքը զոհ գնաց այս հիվանդությանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում 675 միլիոն դոլար հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար, երբ միայն Չինաստանում արդեն գրանցվել է հիվանդության 28 հազար դեպք։

Վարակվածներից 3300-ի մոտ հիվանդությունը շատ ծանր է։ Մինչ այժմ ապաքինվել է միայն 982 մարդ։

Չինաստանի Առողջապահության ազգային կոմիտեի տվյալներով՝ կորոնավիրուսի հետևանքով մահացած մարդկանց գրեթե 80 տոկոսը 60 տարեկանից մեծ էր, 75 տոկոսի մոտ եղել են քրոնիկական հիվանդություններ՝ դիաբետ կամ սիրտ-անոթային հիվանդություններ:

Share