ՄամուլՏեսանյութ

Չինականին ու թուրքականին փոխարինելու են գալիս հայկական բարձր որակի ջինսերը

Չինականին ու թուրքականին փոխարինելու են գալիս հայկական բարձր որակի ջինսերը։ Մեկ ամսից հայկական ջինսերը արդեն վաճառքում կլինեն: «Made in Armenia» գրառումով ջինսերն արտադրվում են Գյումրիում:

Զաքարյան ընտանիքը այստեղ ջինսերի արտադրությունը հիմնելու համար 2 միլիոն դոլար է ներդրել: Որակյալ արտադրանք ապահովելու համար արտադրական սարքավորումները բերել են դրսից, որի համար ՀՀ կառավարության աջակցությունն են ստացել:

3 տարով կրճատվել է ընկերության ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Նշում են, որ դա հնարավորություն տվեց խնայել գումարներ, որոնք ներդրեցին այլ սարքավորումներ գնելու մեջ:

Կիսվել էջում