ՄամուլՏեսանյութ

«Չեմ կարող հաստատել, ոչ էլ հերքել». Անդրանիկ Քոչարյան (Տեսանյութ)

«Չեմ կարող հաստատել, ոչ էլ հերքել». Անդրանիկ Քոչարյան (Տեսանյութ)

«Ադրբեջանական ոստիկանական հենակետի հարցը երբևէ լուծվելո՞ւ է, թե՞ սովորելու ենք դրան, ու իրանական բեռներն անընդհատ էդ խնդրին են բախվելու»,- ԱԺ ճեպազրույցի ժամին դիմելով ՔՊ խմբակցության պատգամավորներին՝ հարցրին լրագրողները:

«Այդ հատվածը շրջանցող ճանապարհի շինաշխատանքները գնում են, Կապանից դեպի Գորիս հատվածը Տաթևով շահագործվում է, այս պահի դրությամբ լարվածություն չկա, հերթեր չկան: Գիտեք՝ Կառավարությունը որոշում կայացրեց 1 մլրդ դոլար հատկացնել Քաջարան-Սիսիան ճանապարհի համար:

adrbejan goris kapan

Եթե ժամանակին այլընտրանքային ճանապարհների խնդիրը լուծված լիներ.. ես լսում էի Արամ Վարդևանյանի բացատրությունը, էդպիսի մեկնաբանություն կարող են անել փաստաբանները, բայց ոչ պետական սահմանի հետ կապված դիտարկումներն անվտանգության վտանգների մեջ դնել»,- ասաց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը:

Լրագրողներն անդրադարձան նաև երեկ մամուլում տեղ գտած հրապարակմանը՝ հարցնելով. «Իրականությանը համապատասխանո՞ւմ է, որ սահմանագծման ու սահմանազատման հետ կապված որոշակի պայմանավորվածություններ կան»: Անդրանիկ Քոչարյանը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով