ՄամուլՏեսանյութ

Չափերը մի անցեք արա, դուք եք թուրքի հետ նստել կերել, խմել. Փաշինյանը՝ Քոչարյանին ու Սարգսյանին (Տեսանյութ)

Չափերը մի անցեք արա, դուք եք թուրքի հետ նստել կերել, խմել. Փաշինյանը՝ Քոչարյանին ու Սարգսյանին (Տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Նուբարաշենի գրասենյակում համակիրների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի հարցին.

«2018-ին, ըստ էության, չի եղել բանակցային կոմբինացիա, որը շատ թե քիչ ընդունելի համարելը հնարավոր է համարվել իմ կողմից: Չի եղել: Դա եղել է ժամանակին Ադրբեջանին տված հույսերի կուլմինացիա:

qp pashinyan

Մի ժամանակ էլ ասում էին Քելբաջարը, Լաչինը մնում էր մեր վերահսկողության տակ. ոչ մի բան էլ չէր մնում մեր վերահսկողության տակ: 2018թ. էն տրամաբանությամբ, որ եղել ա բանակցային սեղանին, ոչ մի բան չէր մնում մեր վերահսկողության տակ:

Ընդ որում, Հայաստանն անընդհատ հույս էր տալիս, իսկ Ադրբեջանն անընդհատ ավելի շատ էր ուզում: Խաղաղության ապահովման միակ եղանակը համարվել ա ավելի շատ հույս տալը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով