ՄամուլՏեսանյութ

Ում է զանգահարել Անդրանիկ Քոչարյանը, երբ երկնքում կործանիչներ է տեսել (Տեսանյութ)

Ում է զանգահարել Անդրանիկ Քոչարյանը, երբ երկնքում կործանիչներ է տեսել (Տեսանյութ)

ArmLur.am-ը գրում է․ Երեկ, երբ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը համակիրների հավաք էր կազմակերպել, կործանիչ ինքնաթիռներ երեւացին Երեւանի կենտրոնի երկնքում: Ակնհայտորեն դրանք դուր չեկան Նիկոլ Փաշինյանի ուժային հենարանը դարձած ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հնձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:

ArmLur.am-ի թղթակիցը նկատեց, որ նա անմիջապես հեռախոսով զանգահարեց մի գեներալի, այդպես դիմեց նրան, եւ հետաքրքրվեց, թե այդ «ինչ ինքնաթիռներ են պտտվում մեր գլխավերեւում»:

su 30

Չհասկացվեց, թե ում հետ էր զրուցում, բայց տպավորություն էր, որ ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանի հետ էր զրուցում ու կարծես թե այդպես էլ չլսեց իր համար սպառիչ պատասխան: Իսկ կործանիչները ակնհայտորեն ուժի ցուցադրություն էին ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի կողմից` բացատրելու պարտված քաղաքական ղեկավարությանը, որ հեռանալու ժամանակն է:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով