ԱշխարհՏեսանյութ

Ուղևորները նկարել են՝ ինչպես է ռուս հայտնի դերասանը ինքնաթիռում «հարձակվում» աղջկա վրա (Տեսանյութ)

Ուղևորները նկարել են՝ ինչպես է ռուս հայտնի դերասանը ինքնաթիռում «հարձակվում» աղջկա վրա։

Իր սկանդալային և էպատաժային վարքով հանրաճանաչ 42-ամյա արտիստ Ալեքսեյ Պանինը կրկին շոկի է ենթարկել հասարակությանը: Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ Պանինը ուղևորների առաջ վազվզում է ինքնաթիռի սրահում: Դերասանը լեզվակռվի մեջ է մտնում իր ընկերուհու հետ՝ օգտագործելով անպարկեշտ խոսքեր, իսկ հետո հրում է նրան:

Դերասանն անգամ սպառնում է ինքնաթիռը գլխիվայր շրջել:

View this post on Instagram

Специально для дурачков.😊 Никаких скандалов на борту самолёта никто не устраивал. Никогда!!! Мы устали от постоянного вранья Российских СМИ. Над ними уже откровенно издеваешься , а они продолжают «пробивать дно». Все люди были предупреждены и сами помогали снимать. 🎥 На примере этого видео мы хотели показать что из себя представляют отечественные СМИ. Людей держат за стадо. И это по всем вопросам. Начиная от политики и заканчивая сводками с полей.😊 @evkapripevka

A post shared by А Панин (@actor_ap) on

Դերասանը միևնույն ժամանակ հայտարարել է, որ տեսանյութը բեմադրված է: Նրա խոսքերով՝ նա սա անում է, որպեսզի շոկի ենթարկի լսարանին: Նա հավաստիացնում է, որ ոստիկանները նրան չեն ձերբակալել, իսկ ուղևորները տեղյակ են եղել ամեն ինչից:

Սակայն ուղևորները չեն գնահատել դերասանի պրանկը՝ չնայած նրա խոստովանության: Համացանցի օգտատերերին զայրացել էր այն հանգամանքը, որ ուղևորները ստիպված են եղել լսել Պանինի՝ առանց ցենզուրայի «կատակները»: Նրանք նաև հայտնել են, որ դերասանի կատակներն արդեն հոգնեցրել են երկրպագուներին:

Աղբյուր՝ shantnews.am

Կիսվել էջում