ՄամուլՏեսանյութ

«Մարդիկ մոտենում, ասում են՝ բռնեք, նստացրեք ՍԴ անդամներին, շատ փափուկ եք». Հրաչյա Հակոբյան

«Մարդիկ մոտենում, ասում են՝ բռնեք, նստացրեք ՍԴ անդամներին, շատ փափուկ եք»։ Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ

– Պարո՛ն Հակոբյան, երեկ լրացավ խորհրդարանական արտահերթ ընտրությունների մեկ տարին: Ես հիշում եմ, որ հեղափոխականները, դեռևս մինչև արտահերթ ընտրությունները, ասում էին, որ ընտրություններից հետո կյանքի որակը նկատելիորեն կփոխվի մեր քաղաքացիների համար: Ուզում եմ, որ առանձնացնեք, թե հատկապես ի՞նչն է փոխվել մեկ տարվա ընթացքում:

– Գիտեք՝ շատ բան է փոխվել: Այդպես չեմ կարող առանձնացնել, որովհետև սկսած հասարակության որոշակի շերտերի աշխատավարձերի բարձրացումից մինչև մանկապարտեզների կառուցում, դպրոցների վերանորոգում, ճանապարհների որակյալ վերանորոգում, բանակը՝ ինչու չէ, շատ կարևոր է բանակի սնունդը, մեր սպառազինության հարցը… Այնպես որ, էականորեն շատ-շատ բան է փոխվել հեղափոխությունից հետո, ընտրություններից հետո՝ այս 1-1.5 տարվա ընթացքում:

– Այսինքն՝ ավելի նկատելի են փոփոխությունները, քան նախորդ իշխանությունների ամբողջ աշխատանքի ընթացքում:

– Բնականաբար, նկատելի են: Թեկուզ վերցնենք բանակն ու ճանապարհաշինությունը: Ես չեմ պատկերացնում, ես չեմ տեսնում, որ նախորդ իշխանությունները տասը տարվա ընթացքում այսքան բան արած լինեին բանակի համար, նախ և առաջ՝ սննդի և սպառազինության հարցը լուծելը, ինչպես նաև ճանապարհաշինության ոլորտում այսքան բան արած լինեն:

Այնպես որ՝ միանշանակ, տասը տարվա ընթացքում նրանք չեն արել այնքան զգալի բան, որքան մենք՝ այս մեկուկես տարվա ընթացքում: Ի դեպ, ասեմ, որ սա էլ՝ դեռևս առանց, ինչպես իրենք են սիրում ասել՝ ուր է ձեր տնտեսական հեղափոխությունը, ուր են ձեր ներդրումները… Եթե վերցնենք, որ իրենց ասածը ճիշտ է, այս ամենն արվել է՝ առանց այդ ամենի:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել նյութով