Մամուլ

Ուկրաինայում ձերբակալել են հանցախմբի պարագլուխ Սամվել Մարտիրոսյանին. Տեսանյութ

Ուկրաինայում ձերբակալել են հանցավոր խմբավորման ղեկավար 60-ամյա Սամվել Մարտիրոսյանին, որն առավել հայտնի է Սամվել Դոնեցկիյ անվանմամբ։

Նշվում է, որ բացի Մարտիրոսյանից ձերբակալվել են նաև հանցավոր խմբավորման անդամներ։ Նրանք մեղադրվում են շորթման, առևանգման, զենքի վաճառքի, ֆիզիկական բռնության, սպանությունների և մի շարք այլ հանցագործությունների կատարման մեջ:

Նշվում է, որ ձերբակալության մասին տեղյակ է պահվել Հայաստանի իրավապահ մարմիններին։

Կիսվել էջում