ԱշխարհՏեսանյութ

Ուժեղ երկրաշարժ՝ Ճապոնիայի հյուսիս-արևելքում (Տեսանյութ)

Ուժեղ երկրաշարժ՝ Ճապոնիայի հյուսիս-արևելքում (Տեսանյութ)

Ճապոնիայում այսօր առավոտյան 7,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Տասս» գործակալությունը։

Երկրի օդերեւութաբանության ազգային գրասենյակի տվյալներով ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ճապոնիայի հյուսիս-արեւելքում ՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի տարածքում:

Երկրի հանրային հեռուստատեսությամբ տեղի բնակիչներին կոչ են անում չմոտենալ առափնյա գծին: Հնարավոր է տեղի ունենա ուժգին ցունամի։

japan eartquake

Տոկիոյում ՏԱՍՍ-ի ներկայացուցչության շենքում մեկ րոպեից ավելի տևած ցնցումների պատճառով ընկել են սարքավորումները, կահույքը, ամբողջ շենքում գործարկվել է վթարային գազի անջատման համակարգ:

Ցնցումները այժմ դադարել են, բայց ճապոնացի օդերեւութաբանները նախազգուշացնում են հետցնցումների հավանականության մասին:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում