Մամուլ

«Որքան էլ դժվար ու անհնար թվա՝ ելքը մեկն է»․ Սենոր Հասրաթյան

«Որքան էլ դժվար ու անհնար թվա՝ ելքը մեկն է»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը․

«․..Ապրում ենք մի այնպիսի պատմական ժամանակաշրջան, երբ գերտերությունները բացահայտ ու մոլագար համառությամբ գնում են սեփական շահի հետևից… Իսկ մենք՝ հայերս, զբաղված ենք «խաղաղության դարաշրջան» բացելու կեղծ օրակարգով…

Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը, որքան էլ բոլորիս համար դժվար ու գրեթե անհնար թվա, մեկն է՝ ցանկացած գնով պահպանել սեփական ԵՍ-ը և ազգովի նորից դառնալ այնպիսին, ինչպիսին կայինք ուղիղ 34 տարի առաջ…

hayastan

Իսկ 34 տարի առաջ՝ 1988-ի փետրվարյան այս օրերին՝ պատմական երկար ընդմիջումից հետ, ինքներս մեզ վերագտնելով, ՄԵՆՔ վերստին դարձանք պայքարող տեսակ և մեր համազգային միասնությամբ, կարծես թե, ապացուցեցինք, որ ՀԱՅՆ ընդունակ է հաղթելու…

Այսօր նորից այդ պատմական ՊԱՀՆ է՝ մեզ վերագտնելու և հանուն ԱԶԳԱՅԻՆԻ համերաշխ ու միասնական դառնալու ՊԱՀԸ… Հակառակ դեպքում մենք ստիպված ենք լինելու կորցնել, բայց այս անգամ, թերևս, գուցեև վերջին անգամ…»։

Կիսվել նյութով