Շոու-բիզնես

«Որդիս իսկապես մեր կյանքում ամեն ինչ փոխեց»․ Մգեր Արմենիան՝ 38-ամյակի և տարեդարձը Գյումրիում նշելու պատճառի մասին

«Որդիս իսկապես մեր կյանքում ամեն ինչ փոխեց»։ Մգեր Արմենիան այսօր նշում է ծննդյան 38-ամյակը։ Երգչի համար օրը յուրահատուկ է, քանի որ նա իր համար տոնական օրն անց է կացնելու բեմում՝ բարեգործական համերգի շրջանակներում։  

Tert.am Life-ի հետ զրույցում Մգերն ասաց՝ տարեդարձը սկսվել է կեսգիշերից և իրեն առաջինը շնորհավորել է կինը։

Խոսելով տարիքի առանձնահատկություններից՝ երգիչն ասաց․ «Դեպի 40 եմ գնում, իսկ, ինչպես հայտնի է, ամեն տասը տարին մեկ մարդու կյանքում  նոր էտապ է սկսվում։ Կարծում եմ՝ սա հրաշալի տարիք է, հնարավորություն է նոր բարձունքների հասնելու, ձեռքբերումներ ունենալու համար․ 38-ը, ըստ իս, տղամարդու համար շատ հասուն տարիք է»։ 

մհեր արմենիա

Երազանքների ու ցանկությունների մասին խոսելիս երգիչը նշեց՝ գրեթե բոլոր երազնքներն արդեն հասցրել էկատարել, սակայն,ըստ նրա, օրինաչափ է, որ ունի նոր ցանկություննէր․

«Եթե փորձեմ մտաբերել, ապա հիմնականում երազանքներս կատարված են, նպատակներս ևս, սակայն, բնականաբար, կան ցանկություննէր, որոնք դեռ կկատարվեն։ Խոսում եմ ընտանիքի համալրման, ավելացման մասին և այս ամենից բացի, նաև արվեստի ոլորտում իմ գործունեության զարգացման մասին։  Ինձ համար երաժշտությունն իհարկե շատ կարևոր է և կցանկանամ նոր, էլ ավելի հետաքրքիր ստեղծագործություններ ունենալ, մարդկանց ներկայացնել։ Սրանք ցանկություններ են, որոնք կուզենամ իրականացնել»։

Մգեր Արմենիա

Արդեն երկրորդ տարին է, որ երգիչը տարեդարձը նշում է հայրիկի կարգավիճակում։ Նրա խոսքով՝ ամեն ինչ փոխվել է որդու ծնունդից հետո․

«Երեխան շատ ու ամեն ինչ է փոխել՝ թե՛ տարիքն ընկալելու տեսանկյունից, թե՛ կյանքի հանդեպ վերաբերմունքի առումով, թե՛ հայացքների ու սկզբունքների տեսանկյունից։ Որդիս իսկապես մեր կյանքում շատ փոփոխություններ բերեց։ Որդիս կնոջս հետ արդեն Գյումրիում են, որտեղ էլ նշելու եմ տարեդարձս։ Այսօր Գյումրիում ենք լինելու, քանի որ բարեգործական համերգ ունենք և Ռոզան էլ հատուկ հյուր է»,- ասաց երգիչը։

Մգեր Արմենիա

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով