Մամուլ

Ովքե՞ր էին ներկա Ռիտա Սարգսյանի մահվան տարելիցին

Ովքե՞ր էին ներկա Ռիտա Սարգսյանի մահվան տարելիցին

Hraparak.am-ը գրում է․ Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ Ռիտա Սարգսյանի մահվան տարելիցն է: Նա վախճանվեց մեկ տարի առաջ քովիդից: Նրան վերջին օրերին անգամ արտերկիր էին տեղափոխել` բուժման, բայց արդեն ուշ էր. բժիշկներին չհաջողվեց փրկել Հայաստանի երրորդ նախագահի տիկնոջ կյանքը:

Այսօր` նրա մահվան տարելիցի օրը, Ռիտա Սարգսյանի գերեզմանին էին այցելել նրա հարազատները, նրան ճանաչող մարդիկ, նաև Սերժ Սարգսյանի կուսակիցներն ու քաղաքական տարբեր գործիչներ:

Ռիտա Սարգսյան

Մեզ ասացին, որ ներկա են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` տիկնոջ հետ, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ և ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը` իր թիմակիցներով, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, բնականաբար` նաև ՀՀԿ անդամներ, և ոչ միայն:

Ներկա են եղել նաև երբեմնի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը:

Հ.Գ. Տեղեկացանք նաև, որ գերեզմանոցից հետո ներկաները ուղևորվել են «Օջախ» ռեստորան` հացի: Մեզ ասացին` սեղանի գլխին Սերժ Սարգսյանի հետ միասին նստած են եղել երեք նախկին նախագահները` Ռոբերտ Քոչարյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:

Կիսվել նյութով