Քաղաքականություն

Ոչ մի ճաղ չի կարող արգելել մարդուն քաղաքականությամբ զբաղվել. Քոչարյանը չի մտափոխվել

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կարծում է, որ ոչ մի ճաղ չի կարող արգելել մարդուն քաղաքականությամբ զբաղվել։  Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Սողոմոնյանն` անդրադառնալով Քոչարյանի՝ քաղաքականութուն վերադառնալու հարցին։

«Առաջին հերթին, ես հուսով եմ, որ ճաղերի հետևում չի մնա Քոչարյանը, սակայն, մյուս կողմից, ոչ մի ճաղ չի կարող արգելել մարդուն քաղաքականությամբ զբաղվել։ Վաղն օրինակ, լույս կտեսնի Քոչարյանի հերթական հարցազրույցը լրատվամիջոցներից մեկին։ Այսինքն` քաղաքականությամբ զբաղվելու իր մտադրությունները ոչ մի գրամ չեն նվազել, միայն թե` ինչպես ու ինչ ձևով նա դա կանի` իրավիճակը կթելադրի»,–ասաց Սողոմոնյանը։

Նա կարծում է, որ Քոչարյանը քաղաքական դաշտում է՝ անկախ նրանից՝ ազատության մեջ է, թե բանտում: Սողոմոնյանի խոսքով` պետք չէ ակնկալել, որ երկրորդ նախագահին կալանավորելով՝ հետ կպահեն նրան քաղաքականությամբ զբաղվելու մտադրություններից: Սողոմոնյանը հայտնեց նաև, որ Քոչարյանի դեմ հարուցված քրգործի ընթացքից համոզվել է, որ կան քաղաքական ու հասարակական գործիչներ, որոնք չեն վախենում հետապնդվել պետության կողմից:

«Ես մեկ վայրկյան կասկած չունեմ, որ Քոչարյանն ազատ է արձակվելու: Ի դեպ, խորհրդանշական է, որ ՀՅԴ–ական հայտնի գործիչ Վահան Հովհաննիսյանին էլ կալանավորել են 1995 հուլիսի 28–ին` գրեթե նույն շրջանում, ինչ Քոչարյանին։ Երբ 1994-95 թթ. Դաշնակցության դեմ քաղաքական հետապնդում կար, շատերը վստահ էին, որ դա ավարտվելու է։ Դաշնակցության դեմ գործը ծայրից ծայր սարքված էր և Քոչարյանի գործը ոչ մի բանով չի զիջում դրան»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ 1994թ.-ի դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հրամանագրով կասեցվել է ՀՅԴ գործունեությունը Հայաստանում՝ հանրապետությունում գործող քաղաքական կուսակցությունների մասին օրենքը խախտելու մեղադրանքով։ ՀՀ Գերագույն դատարանը հաստատել է ՀՀ նախագահի հրամանագիրը, որը չեղյալ է հայտարարվել 1998թ.-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվել նյութով