Շոու-բիզնես

Մաքսի ու Էլենի հարսանիքը և «Էլենի օրագրի» վերջին սերիայի մյուս հետաքրքիր դրվագները․ Ֆոտոշարք

Մաքսի ու Էլենի հարսանիքը և «Էլենի օրագրի» վերջին սերիայի մյուս հետաքրքիր դրվագները։ Դպրոցական կռիվներ, «անհոգ» հոգսեր, անձնական դրամաներ, հետո՝ ուսանողական կյանք, սեր, հիասթափություն և ճանապարհ դեպի հասուն կյանք․ երկու տարի հեռուստադիտողները հետևեցին «Էլենի օրագրի» հերոսների երբեմն մանկական, երբեմն հասուն խնդիրների զարգացումներին, իսկ այս օրերին տրամադրվում են պատմության հանգուցալուծմանը և «հեփի էնդ»-ին:

«Էլենի օրագրի» սիրված հերոսներն օրեր անց հրաժեշտ կտան երկրպագուներին․ օգոստոսի 1-ին եթերում կլինի նախագծի վերջին սերիան: Դե ինչ, Մաքսն ու Էլենը, վերջապես։ Մանրամասները ներկայացնում է Tert.am Life-ը:

Ամառվա տապին բացօթյա նկարահանումներից փոքր-ինչ հոգնած դերասաններն ուզում էին հնարավորինս շուտ ավարտել նկարահանումները, բայց և հասկանում էին, որ պետք է վայելել վերջին օրերը «Էլենի օրագրի» նկարահանման հրապարակում․ շուտով յուրաքանչյուրն իր գործին է անցնելու և, գուցե, աշխատի բոլորովին նոր թիմում:

Էլենի օրագիր

Այս անգամ ստեղծագործական թիմը նախապես հայտարարում է՝ «Էլենի օրագիրը 3» չի լինելու: «Իհարկե, միշտ կարելի է գտնել կոնֆլիկտ և պատմություն, անգամ, երկու տարի եթերում լինելուց հետո, բայց, երբեմն, պատմությունն ինքն է թելադրում ավարտի ժամանակը: Սա այդ դեպքերից էր։

Էլենի օրագիր

Թեև երրորդ եթերաշրջանի պահանջարկը շատ մեծ է, մենք նախընտրեցինք երկրպագուների սերը մանիպուլյացիայի առարկա չդարձնել։ Իհարկե, հաճելի է այդքան նամակներ ու արձագանքեր կարդալ, բայց ավելի հաճելի է գիտակցել, որ նրանց չենք հիասթափեցնի հետագայում»,- ասաց նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանը՝ անդրադառնալով երրորդ եթերաշրջան չանելու որոշմանը:

«Էլենի օրագրի» ստեղծագործական թիմն արդեն աշխատում է նոր նախագծի ուղղությամբ: «Մեր թիմով կներկայանանք նոր աշխատանքով, որը թեմատիկ առումով կտարբերվի մեր նախորդ գործերից։ Կլինի հուզիչ և հետաքրքիր,- ասաց Անին, իսկ հարցին՝ սիրված հերոսների հետ նոր համագործակցություն սպասվո՞ւմ է, պատասխանեց,- Որոշ դերասանների հետ կշարունակենք աշխատել:

Էլենի օրագիր

Նրանցից շատերի հետ ինքս երեք-չորս տարվա համագործակցության պատմություն ունեմ։ «Էլենի օրագրի» կազմը շատ հաջողված է, հուսով եմ՝ հետագայում առիթ կլինի տարբեր նախագծերում նորից աշխատել նրանցից յուրաքանչյուրի հետ»։

Էլենի օրագիր

Կան սյուժետային գծեր, որոնք Անին զարգացրել է ֆիլմում՝ հաշվի առնելով դերասանների խաղն ու լսարանի արձագանքը: Նրանից հետաքրքրվեցինք, այնուամենայնիվ, ո՞ր զույգին էր ամենից շատ համակրում՝ որպես սցենարիստ:

Էլենի օրագիր

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվել նյութով