Շոու-բիզնես

«Ողջ-առողջ եմ»․ Սոս Ջանիբեկյանն՝ իրեն ծեծի ենթարկելու լուրերի մասին

«Ողջ-առողջ եմ»․ Սոս Ջանիբեկյանն՝ իրեն ծեծի ենթարկելու լուրերի մասին

Դերասան Սոս Ջանիբեկյանն արձագանքել է իրեն ծեծի ենթարկելու մասին լուրերին։ Երեկ հաղորդվում էր, որ միջaդեպը տեղի է ունեցել Երեւանի Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում․ դերասանը, սակայն, հերքել է լուրերը։

Սոս Ջանիբեկյան

«Ես ողջ-առողջ եմ, ոչ մեկի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել, ոչ մեկ ինձ չի ծեծել, թու թու թու, հույս ունեմ չեն էլ ծեծի։

Տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությունը։

Շնորհակալություն անհանգստության համար, լավ օր բոլորին»,- ֆեյսբուքյան էջում գրել է դերասանը։

Կիսվել նյութով