Մամուլ

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում․ Քաջարան գյուղի մոտակա սարալանջում հայտնաբերվել է 50-ամյա տղամարդու դի

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում․ Քաջարան գյուղի մոտակա սարալանջում հայտնաբերվել է 50-ամյա տղամարդու դի

Bavnews.am-ին տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մամուլի վարչությունից։

Մայիսի 22-ին, ժամը 22։00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաջարան գյուղի մոտակա սարալանջում քաղաքացու դի կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ս․ Յ․-ի (ծնված 1973 թ․) դին պատգարակով իջեցրել են սարալանջից (մոտ 130 մ) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Կիսվել նյութով