ՄամուլՏեսանյութ

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում․ Արզնիի ձորից դուրս է բերվել որպես անհայտ որոնվող տղամարդու դին

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում․ Արզնիի ձորից դուրս է բերվել որպես անհայտ որոնվող տղամարդու դին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնիի ձորում, Հրազդան գետում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ տղամարդն այս տարվա հունվարից որպես անհայտ կորած որոնվում էր Ոստիկանության Աբովյանի բաժնի կողմից։ 

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում