ԺամանցՇոու-բիզնես

Ծնվել է Սարիկ Անդրեասյանի դուստրը (ֆոտո)

Ծնվել է Սարիկ Անդրեասյանի դուստրը (ֆոտո)

Ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ինստագրամյան իր էջում հայտնել է, որ ինքն ու կինը՝ դերասանուհի Լիզա Մորյակը, դուստր են ունեցել։ Զույգի երեխան լույս աշխարհ է եկել փետրվարի 19-ին։

«Երբ կանգնած էի հիվանդասենյակի մոտակայքի միջանցքում, ծափահարությունների ու «ուռաների» ձայներ լսեցի։ Լիզան ծննդաբերում էր, իսկ ես սպասումից լարվել ու քրտնել էի։ Մեզ մոտ ամեն բան լավ է։

sarik andreasyan

Աղջիկս մազերով է ծնվել, սևուկ է, մի փոքր էլ՝ դժգոհ, իսկ դա նշանակում է, որ հաստատ ինձ է քաշել»,-կատակել է ռեժիսորը։

Կիսվել էջում