Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում. «Աբովյան» ծննդատնից «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված նորածինը րոպեներ անց մահացել է

Ողբերգական դեպք Երևանում. «Աբովյան» ծննդատնից «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված նորածինը րոպեներ անց մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 26-ին, ոստիկանություն է դիմել Աբովյան քաղաքի բնակիչ, 24-ամյա Հրայր Մ.-ն և հայտնել, որ մայիսի 23-ին, ժամը 04:00-ին իր նորածին դստերը Աբովյան քաղաքի ծննդատնից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղ րոպեներ անց երեխան մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հրայր Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ երեխան մահացել է բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել նյութով