Մամուլ

Ողբերգական ավտովթար Տիգրանաշենի ոլորաններում. մեքենան 500 մետր գլորվելով հայտնվել է ձորում. կա 2 զոհ

Ողբերգական ավտովթար Տիգրանաշենի ոլորաններում. մեքենան 500 մետր գլորվելով հայտնվել է ձորում. կա 2 զոհ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 18:45-ի սահմաններում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են Toyota corolla և Vaz 21099 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են։Բախման հետևանքով 099-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր գլորվելով հայտնվել ձորում։

Փրկարարները մահացածներից մեկին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս՝ ձորում, մյուսին էլ՝ ավտոմեքենայի մեջ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը։

Այս պահին տեղում հերթապահություն են իրականացնում նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Լևոն Անտոնյանի գլխավորությամբ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել էջում