Մամուլ

«Անհայտ երկրից» Հայաստան եկածների քանակը կտրուկ աճել է. Ո՞րն է այդ երկիրը

«Անհայտ երկրից» Հայաստան եկածների քանակը կտրուկ աճել է. Ո՞րն է այդ երկիրը

168.am-ը գրում է․ Պաշտոնական վիճակագրության համաձայն, «անհայտ երկրից» Հայաստան եկած զբոսաշրջիկների քանակն այս տարվա առաջին եռամսյակում կտրուկ ավելացել է. Ճիշտ է, նրանց քանակը մեծ չէ, բայց 6,1 անգամով ավելին է, քան անցած տարի էր։

Թե ո՞րն է այդ «անհայտ երկիրը», որի քաղաքացիների համար հանկարծ այդքան գրավիչ է դարձել Հայաստանը, պաշտոնական վիճակագրությունը չի բացել փակագծերը։

Առաջին տպավորությունն այն է, որ խոսքն Ադրբեջանի մասին է։ Բայց Ադրբեջանը չէ։

Ի տարբերություն անցած տարվա, այս տարի ադրբեջանցի զբոսաշրջիկներ չեն եղել Հայաստանում։

Հիշեցնենք, որ անցած տարվա առաջին եռամսյակում, ըստ պաշտոնական վիճակագրության, Ադրբեջանից Հայաստան էր եկել 3 զբոսաշրջիկ։ Նրանց այցի նպատակն այդպես էլ գաղտնի մնաց։

Ամեն դեպքում, հազիվ թե կարելի էր կարծել, որ նրանք եկել էին Հայաստանի տեսարժան վայրերին ծանոթանալու կամ իրենց հանգիստն այստեղ անցկացնելու համար։

Ղարաբաղյան պատերազմից շատ չանցած, հատկապես հազարավոր զոհերից ու կորուստներից հետո, ադրբեջանցիների նման հանդգնությունը ծաղր էր Հայաստանի նկատմամբ։ Բայց իշխանությունների թողտվությամբ դա տեղի ունեցավ։ Ոչ թե մեկ, այլ նույնիսկ մի քանի օր ադրբեջանցիները մնացին Հայաստանում, իսկ հետո անվտանգ վերադարձան։

Չի բացառվում, որ այդ այցերի ժամանակ էլ ադրբեջանցիները Հայաստանում անշարժ գույք են գնել։

Հայտնի է, որ անցած տարի ադրբեջանցիները Հայաստանում գնել են մեկական բնակարան և բնակելի տուն։

Անցած տարի Հայաստան եկած ադրբեջանցի, այս կոչված, զբոսաշրջիկների շուրջ բարձրացված աղմուկից հետո, այդ երկրից, զբոսաշրջության անվան տակ, նոր այցեր չեն եղել։ Թեև ադրբեջանցիներ Հայաստանում եղել են՝ Ծանրամարտի եվրոպայի առաջնության շրջանակներում։ Իհարկե, առաջնության մեկնարկին նրանք հեռացան, բայց 1-2 օր այնուհանդերձ մնացին Հայաստանում։

Ի տարբերություն ադրբեջանցիների, Թուրքիայի քաղաքացիները, որպես զբոսաշրջիկ, այս տարի ակտիվորեն այցելել են Հայաստան։ Ավելի քան կրկնակի շատ մարդ է եկել այդ երկրից, քան անցած տարի։ Անցած տարվա առաջին երեք ամիսներին, պաշտոնական տվյալներով, Թուրքիայից Հայաստան էր եկել 1244 զբոսաշրջիկ։

Այս տարի արդեն եկել է 2712-ը՝ 2,2 անգամով ավելի շատ։

Թուրքիայի քաղաքացիների հետաքրքրությունների ակտիվացումը գուցե կարող է տեղավորվել հայ-թուրքական մերձեցումների շրջանակներում։ Հատկապես որ, առաջին եռամսյակում դեռևս «սև կատու» չէր անցել այդ մերձեցումների միջով՝ կապված «Նեմեսիսի» հայտնի հուշահամալիրի տեղադրման հետ։

Եթե պահպանվեն այս տեմպերը, ապա տարվա կտրվածքով Թուրքիայից հոսքերը կարող են հասնել 20 հազարի։ Անցած տարի այդ երկրից եկել էր գրեթե 9,5 հազար զբոսաշրջիկ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում