Մամուլ

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ամուսինը տեղում մահացել է. բժիշկները պայքարում են նրա հղի կնոջ կյանքի համար

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ամուսինը տեղում մահացել է. բժիշկները պայքարում են նրա հղի կնոջ կյանքի համար

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 10:10–ի սահմաններոմ Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 196.5 կմ հատվածում՝  Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում՝ Անգեղակոթի շուկայի մոտ բախվել է իրանական համարանիշներով Iveco-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիանի Աղիտուի հոսպիտալ:

mercedes bernatar

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արիս Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թովմասյանի գլխավորությամբ:

iranakan bernatar

Փաստի առթիվ Սիսանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Մինչ վթարի վայրում  զննություն էին կատարում քննիչները, ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Հովսեփ Գաբրիելյանը օպերատիվ տեղեկություններով պարզել է  մահացած վարորդի և վիրավորի ինքնությունը:

Վարորդը եղել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 31-ամյա Գառնիկ Հարությունյանը, իսկ վիրավորը՝ Սյունիքի մարզի բնակիչ Սուսաննա Զաքյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ամուսիններ են, կինն էլ հղի է:

Կիսվել նյութով