Շոու-բիզնես

Շնորհավո՛ր, Սերժ Ազատովիչ․ Շնորհավո՛ր, լեգենդար քաղաքական գործիչ. Մգեր Արմենիա

Շնորհավո՛ր, Սերժ Ազատովիչ․ Շնորհավո՛ր, լեգենդար քաղաքական գործիչ. Մգեր Արմենիա

Երգիչ Մգեր Արմենիան իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրը։

«Շնորհավո՛ր, Սերժ Ազատովիչ: Շնորհավո՛ր, լեգենդար քաղաքական գործիչ, շնորհավո՛ր, Արցախի հերոս: Մաղթում եմ Ձեզ առողջություն և կովկասյան երկարակեցություն:

Ես ձեզ համարում եմ իսկական երկրի ղեկավար, ով, լսելով ժողովրդի ձայնը 2018 թվականին, առանց արյան կաթիլի, իշխանությունը տվեց նոր քաղաքական գործիչներին:

Այսօր հեղափոխությունը, որը իրականացրել է ժողովուրդը, նման է վերմակի, որը բոլորն ուզում են քաշել իրենց վրա: Մի օր վերմակը կպատռվի, կմնան միայն կտորներ, բայց արդեն ուշ կլինի:

Այդ ընթացքում մենք շատ բան կկորցնենք: Դուք ինձ համար պետական մտածողություն ունեցող մարդու օրինակ եք, որի համար ժողովրդի ձայնն ամեն ինչից և բոլոր պաշտոններից առավել էր և կարևոր:

Ես հաճախ եմ լսում, որ Դուք ընդունում եք սխալներն ու սայթաքումները։ Կարծում եմ՝ սա ուժեղ մարդու հատկանիշ է, որը այսօր չունեն Նոր Հայաստանի նոր քաղաքական գործիչները: Մարդուն միշտ հիշում են իր կատարած գործերի համար՝ անկախ իր դիրքերից և պաշտոնից:

Մաղթում եմ Ձեզ ուժ, կորով և քաջառողջություն։ Պետականաշինության գործում Ձեր անուրանալի ավանդը հարգանքի է արժանի։ Ձեր անցած ճանապարհը հայրենասիրության օրինակ է, Ձեր լրջախոհությունն ու ներողամտությունը՝ մարդ մնալու դաս։

Աստված պահապան Ձեզ և մեր Հայրենիքին»։

Պատի՛վ ունեմ, պարոն Նախագահ։

Կիսվել նյութով