Աշխարհ

ԱՄՆ-ի Միչիգան նահանգում ուզում են արգելել մարդկանց հարկադիր չիպավորումը

ԱՄՆ-ի Միչիգան նահանգում ուզում են արգելել մարդկանց հարկադիր չիպավորումը

Այս մասին գրում է News.am-ը հղում անելով HighTech+-ին։ Միչիգան նահանգում ուզում են արգելել մարդկանց հարկադիր չիպավորումը։ Սենատի քննարկմանը դրված օրինագծի նախաձեռնողները վստահ են, որ բիոհաքինգի եւ առաջին հերթին աշխատակիցների չիպավորումը անշեղորեն աճում է։

Ավելին, չիպավորումը կվերածվի ստանդարտ պրոցեդուրայի եւ բոլոր խոշոր ընկերությունները պետք է այն գործարկեն։ Օրինագիծն արգելում է չիպերի հարկադիր ներդրումը Միչիգան նահանգում, այդ թվում՝ որպես աշխատանք ստանալու պայման։

Վերջին տարիներին մի քանի խոշոր տեխնոլոգիական ընկերություններ քննարկել են աշխատակիցների չիպավորումը։ Առավել վառ օրինակներ են BioTeq եւ Biohax ստարտափները, որոնք սկսել են RFID-չիպերի մշակումը՝ արտադրողականությանը հետեւելու համար։

Ընկերությունները չեն պլանավորել օգտագործել տեխնոլոգիան իրենց աշխատակիցների վրա, սակայն ծառայություններ են առաջարկել այլ կազմակերպություններին։

Միչիգան նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրոննա Քալեն կարծում է, որ չիպավորումը դեռեւս չի տարածվել Միչիգանում, բայց առաջիկա տարիներին կվերածվի ստանդարտ ընթացակարգի:

«Այս փոքր սարքերի ժողովրդականությունը, ինչպես նաեւ անձնական կյանքի գաղտնիությունը պահելու աշխատողների ցանկությունը մեծանում է»,- հավելել է Քալեն:

Իրավապաշտպան-պատգամավորները չեն պատրաստվում ամբողջությամբ արգելել ենթամաշկային իմպլանտները, բայց նրանք վախենում են, որ կոդավորումը վերահսկողությունից դուրս կգա եւ կվտանգի գաղտնի տվյալները:

Օրինագծի ընդունումից հետո պիտակների փոխպատվաստումն իրականացվելու է միայն կամավոր հիմունքներով, իսկ աշխատակիցները լիարժեք հասանելիություն կունենան հավաքագրվող տեղեկատվությանը։

Օրինագիծը ուղարկվել է Միչիգանի նահանգի Սենատ՝ քննարկման: Եթե հաստատվի, նահանգապետ Գրեթհեն Ուիթմերը կկարողանա ստորագրել այդ փաստաթուղթը եւ դրանով իսկ հարկադիր չիպերի արգելք կսահմանի:

Կիսվել նյութով