Մամուլ

Շղթայական ավտովթար Երևանում․ Իսակովի պողոտայում բախվել են 3 Mercedes-ները ու Opel-ը. խցանումն անցնում էր մոտ 2 կմ-ը

Շղթայական ավտովթար Երևանում․ Իսակովի պողոտայում բախվել են 3 Mercedes-ները ու Opel-ը. խցանումն անցնում էր մոտ 2 կմ-ը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Ժամը 17:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ արագաչափի հարևանությամբ, բախվել են 3 Mercedes-ներ  ու Opel մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վթարի պատճառով ճանապարհը դարձել էր դժվարանցանելի, խցանումն էլ անցնում էր մոտ 2 կմ-ը:

Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության առաջին գումարտակի երկրորդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Մովսիսյանն ու կրտսեր պարեկ Վիրաբ Ասատրյանը: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Share