Մամուլ

Նոր մանրամասներ` Շաքիի դեպքից. կինը հիվանդանոցում է

Ինչպես արդեն հայտնել էինք, Սիսիանի Շաքի բնակավայր է ներթափանցել ադրբեջանցի, որը կրակել է ՀՀ քաղաքացու ուղղությամբ։

Տեղեկությունը հաստատել էր նաև Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

Hraparak-ին հասած տեղեկություններով՝ ` վնասվածք է ստացել 5 երեխաների մայր, նա փորձել է վնասազերծել ադրբեջանցուն, դանակով հարվածել է նրան, որից հետո հակառակորդը կրակել է կնոջ ուղղությամբ եւ դիմել փախուստի։

Կինն էլ ահազանգել է ոստիկանություն եւ շտապ օգնություն։

Սիսիանի ԲԿ-ի տնօրեն Անիկ Գրիգորյանը մեզ ասաց` կինը հետազոտման փուլում է, կյանքին վտանգ չի սպառնում, այլ մանրամասներ հրաժարվեց հայտնել։

Կիսվեք ձեր էջում