Աշխարհ

Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 500 000-ից․ Worldometer

Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 500 000-ից․ Worldometer

Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 500 000-ից։ Այսպիսի ցուցանիշներ է հրապարակել Worldometer-ը, որը տվյալներին իրական ժամանակի ռեժիմում է հետեւում։

Դրանց համաձայն, մարտի 26-ի 21։00-ի դրությամբ վարակվածների թիվը աշխարհում հասել է 503 272-ի։ Նրանցից 121 227-ը առողջացել է, 22 340-ը՝ մահացել։

Վարակվածների ամենամեծ ցուցանիշը Չինաստանում է (81 285), որտեղ 67 նոր դեպք կա։ Մահերի թվով առաջատարը դեռեւս Իտալիան է՝ 7503 դեպք՝ 74 386 վարակվածներից։ Նրան հետեւում է Իսպանիան՝ 4145 դեպք՝ 56 197 վարակվածներից։ ԱՄՆ-ում վարակվածների թիվը 75 069 է, մահացածներինը՝ 1080։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 195-ից ավելի է:

Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Այս պահին փաստացի բուժում է ստանում 272 անձ: Առողջացածների ընդհանուր թիվը 18 է, մահացած՝ մեկ անձ։

Կիսվել նյութով