Նոր կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտի համար այս աշնանից նոր արժեքներ կլինեն
Հայաստանում այս աշնանից կմեկնարկի կենսաչափական անձը հաստատող նոր փաստաթղթերի, այդ թվում՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տպագրությունն ու տրամադրումը քաղաքացիներին, որոնք համապատասխանում են Եվրոպական Միության գործող ամենաբարձր չափանիշներին:
Այս մասին օգոստոսի 14-ին ասուլիսի ժամանակ հայտնել է ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը:
Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28,650 դրամ, նախկին 25,000-ի փոխարեն և կտրամադրվի 10 տարի ժամկետով, իսկ նույնականացման քարտի արժեքը կլինի 5,950 դրամ, նախկին 3000-ի փոխարեն՝ 5 տարի վավերականությամբ։


