Շոու-բիզնես

Նոր գրառում բաժանումից հետո․ Անահիտ Կիրակոսյանը՝ ծաղիկների ու սիրո մասին

Վերջին շաբաթներին Անահիտ Կիրակոսյանի անձնական կյանքը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։

Ամուսնալուծության մասին տեղեկություններից հետո քննարկումները, խոսակցությունները և նույնիսկ քննադատությունները զգալիորեն ակտիվացել են։

Չնայած այդ ամենին՝ դերասանուհին շարունակում է ակտիվ ստեղծագործական գործունեությունը։

Նա սոցիալական հարթակներում կիսվել է ներկայացումից կադրերով՝ ցույց տալով, որ շարունակում է բեմական գործունեությունը և աշխատել։

Ավելի ուշ Անահիտը հրապարակում է արել, որտեղ ներկայացրել է իր ծաղիկներով լի սենյակը՝ գույներով ու ջերմությամբ հագեցած միջավայրում։ Այն կարծես, խորհրդանշում է կյանքի նոր փուլ, ներքին խաղաղություն և ներդաշնակություն։

Կիսվեք ձեր էջում