Վարչապետը անձամբ է հրավիրել, մենք էլ շատ ենք սիրում մեր վարչապետին․222-Lava
Քաղաքացու օրվան մասնակցում է նաև բլոգեր «222 Lava»-ն։
Նա նախկինում ևս բազմիցս հանդես է եկել նման միջոցառումներում՝ աջակցություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին։
Բլոգերը նշել է, որ միջոցառմանը մասնակցելու հրավեր ստացել է անձամբ վարչապետից։
«Պետք է ուժեղ լինենք, բարի լինենք, լավ մտածենք ու բացասականը հեռացնենք, այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի։ Այստեղ եմ, որովհետև վարչապետն անձամբ է հրավիրել, և մենք նրան շատ ենք սիրում։ Ասեմ՝ աուրան չե՞ք զգում, ինչքան բարի է»,– ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։



