Ազատ խոսք

Նիկոլի խիստ սահմանափակ պատկերացումներով գյուղին միայն ասֆալտ է պետք և ոչխար. Բաբկեն Հարությունյան

Նիկոլի խիստ սահմանափակ պատկերացումներով գյուղին միայն ասֆալտ է պետք և ոչխար. Բաբկեն Հարությունյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը։

«Նիկոլը 45 տարեկանում բացահայտեց ակնհայտը

Իջևանցի Նիկոլը իր կյանքի 45-րդ տարում, վարչապետության երկրորդ տարում, լրագրողական և քաղաքական գործունեության երկրորդ տասնամյակում նոր միայն հասկացավ, որ գյուղատնտեսությունը կարող է լինել շահութաբեր և անմիջապես այդ մասին գրեց իր ֆեյսբուքյան էջում:

Հիմա հասկացաք, թե ինչու է գյուղատնտեսությունը անկում ապրում, ինչու լուծարվեց Գյուղնախարարությունը, ինչու են այդքան ոչ կոմպետենտ, անկարող կամ տգետ Նիկոլի նշանակած մարզպետները, ինչու գյուղատնտեսությունում ներդրումներ չկան և այսպես բազմաթիվ ինչուներ:

Նիկոլի խիստ սահմանափակ պատկերացումներով գյուղին միայն ասֆալտ է պետք և ոչխար, որ ասֆալտի վրայով ոչխարը տանեն արածեցնելու, իսկ մնացածը թող գյուղացին ստեղծի, հայթայթի, մշակի և գլուխը ոնց ուզում է թող պահի:

Դրա համար էլ ոռոգման սեզոնին ջուր չկա, կարկուտի ժամանակ` հակակարկտային կայան, անասուն մորթելու համար` մորթարան չկա, գյուղատնտես ու անասնաբույժ չկա, չկա ու չկա ու չի էլ լինի, քանի դեռ վարչապետ Նիկոլ կա ու չկա նորարար գյուղատնտեսության զարգացման ռազմավարություն:

Լենինյան ոճով (սովորել, սովորել, սովորել ) էլ ամփոփել է գրառումը, թե բա գիտելիք, գիտելիք, գիտելիք:

Դու ուր, գիտելիքն ուր Նիկոլ»:

Կիսվել էջում