Ազատ խոսք

«Եթե հասկանանք, թե ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից, ապա ամեն ինչ կընկնի իր տեղը»․ Արթուր Ղազինյան

«Եթե հասկանանք, թե ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից, ապա ամեն ինչ կընկնի իր տեղը»․ Արթուր Ղազինյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ Հայկ Հարությունյանի մահվան փաստով հարուցվել էր քրեական գործ՝ ինքնապանության հասցնելու հանցակազմով:

Անցել է 6 ամիս, սակայն որևէ տեղաշարժ չկա այս քրեական գործում:

Նախաքննական մարմինը, կարծում եմ, չի կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե ով կամ ինչը կարող էր ստիպել փորձառու և ամուր զինվորականին ինքնապանություն գործել…

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ նույն հոդվածով…

Ինչ որ «անտեսանելի հզոր» ուժ կոտրում է ամուր և հավասարակշռված մարդկանց կամքն ու ոգին և ստիպում նրանց վերջ տալ իրենց կյանքին:

Հ.Գ. եթե հասկանանք, թե ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից, ապա ամեն ինչ կընկնի իր տեղը:

Հ.Գ.2 ԱԱԾ-ից կորած թղթապանակները գտնվեցի՞ն…»։

Կիսվել էջում