ՄամուլՏեսանյութ

Նիկոլակա՞ն ա․ վիճաբանություն ցուցարարների և Փաշինյանի աջակցի միջև (Տեսանյութ)

Նիկոլակա՞ն ա․ վիճաբանություն ցուցարարների և Փաշինյանի աջակցի միջև (Տեսանյութ)

Այսօր քաղաքացիները հանրահավաք էին իրականացնում Հանրապետության հրապարակում: Նրանք արդեն մի քանի օր է՝ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Նշենք, որ առավոտից կրկին Երևանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, փակվել են բազմաթիվ փողոցներ: Oragir.News-ը զրուցեց հանրահավաքի մասնակիցներից մեկի հետ, որ ասաց, որ հավատ ունի, սակայն հանրահավաքով երկիրը փրկել հնարավոր չէ։

«Հերիք է՝ մարդկանց մեջ մտցնեն հները, նորերը, սևերն ու սպիտակները։

Սաղ ասում են, որ Նիկոլը Լևոնի թուլեն ա, իրենց ոտքերի տակ է աճել, ոնց բերել են այդ արհավիրքին, թող այդպես էլ ականջներից բռնեն տանեն»։

Կնոջ խոսքը ընդհատեց մի կին, ով, պաշտպանելով իշխանությանը, վիրավորեց հրապարակում հավաքվածներին, ասելով՝ դավաճաններ։

Մանրամասները՝ Oragir.News-ի տեսանյութում։

Կիսվել էջում