Մամուլ

Պայթյունից վիրավորում ստացածները ցավից բղավում են, բայց օգնող չկա

Պայթյունից վիրավորում ստացածները ցավից բղավում են, բայց օգնող չկա

Պայթյունից վիրավորում ստացածները ցավից բղավում են, բայց օգնող չկա։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում տեղի ունեցած ուժեղ պայթյունից վիրավորում ստացած Արմեն Բեգլարյանի հարազատը։

«Հարազատներս այնտեղ են եղել, վիրավոր վիճակում են: Մարդկանց այրվածքներն այնքան խորն են, որ մինչև ոսկորներն են հասել։ Մարդիկ ցավից բղավում են, բայց օգնող չկա, գոնե Կարմիր խաչը Հայաստան հասցնի այդ մարդկանց»,- պատմեց նա։

Տուժածի հարազատը պատմեց, որ իրենք գնացել էին բենզին վերցնելու, որպեսզի գան Հայաստան։

Կիսվել էջում