Մամուլ

Նախատեսվում է, որ 10,000 ծաղկից բաղկացած խմբաքանակը վաղը կհասնի Լատվիա

Նախատեսվում է, որ 10,000 ծաղկից բաղկացած խմբաքանակը վաղը կհասնի Լատվիա. դրան կհաջորդեն մյուսները։

Այս մասին X-ի էջում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մենք նաև կշարունակենք կապեր հաստատել մեր բիզնեսների միջև՝ հետամուտ լինելով Երևանում մեր վերջին գագաթնաժողովում ստանձնած պարտավորություններին։

2024 թվականից ի վեր «Դիմակայունության և աճի ծրագրի» ներքո ԵՄ աջակցությունն արդեն օգնել է 7,000 բիզնեսի և նպաստել ավելի քան 20,000 աշխատատեղերի ստեղծմանը։

Հայաստանն այն վայրն է, որտեղ միախառնվում են տաղանդը, նորարարությունը և հնարավորությունները։ Եվրոպական բիզնեսների համար սա առանցքային նշանակության վայր է»,-գրել է ֆոն դեր Լայենը։

Կիսվեք ձեր էջում