Մամուլ

Հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ, որը կարող է փոխանցել մի քանի վիրուսային հիվանդություններ

Շվեդիայի հարավային Մալմյո քաղաքում առաջին անգամ դեղին տենդ տարածող մոծակ է հայտնաբերվել, հաղորդում է Sweden Herald-ը՝ հղում անելով TT գործակալության տեղեկատվությանը։

«Շվեդիայում առաջին անգամ դեղին տենդ տարածող մոծակ է հայտնաբերվել: Այն հայտնաբերվել է Մալմյոյում գտնվող թակարդում», – նշվում է հրատարակության մեջ։

Հրապարակման համաձայն՝ այս մոծակը խիստ ինվազիվ է և կարող է փոխանցել մի քանի վիրուսային հիվանդություններ։

Կիսվեք ձեր էջում