Մամուլ

«Դոնալդ Թրամփ» անունով գոմեշը սկանդալի պատճառ դարձավ

Հազվագյուտ ալբինոս-գոմեշը, որին տվել էին «Դոնալդ Թրամփ» մականունը, Բանգլադեշի Դաքքայի ազգային կենդանաբանական այգի տեղափոխվելուց հետո հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։

Գործակալության տեղեկություններով՝ կենդանին սկզբում նախատեսված էր մուսուլմանական Իդ ալ-Ադհա տոնի ավանդական զոհաբերության արարողության համար, սակայն հետագայում այն գնվել և տեղափոխվել է կենդանաբանական այգի։

«Թրամփ» մականունը գոմեշը ստացել է ԱՄՆ նախագահի հետ արտաքին նմանության պատճառով․ մասնավորապես՝ նրա մեծ գլխի և ոսկեգույն մազածածկույթի։ AP-ի փոխանցմամբ՝ կենդանու վանդակի մոտ սկզբում տեղադրված էր «Դոնալդ Թրամփ» գրությամբ ցուցանակ, սակայն սոցիալական ցանցերում քննադատությունների ալիքից հետո այն հեռացվել է։ Շատերը անպատշաճ են համարել կենդանուն անվանակոչել «աշխարհի ամենաազդեցիկ առաջնորդներից մեկի» անունով։

AP-ն նաև նշում է, որ գոմեշին վանդակ տեղափոխելուց հետո կենդանաբանական այգու խնամակալներից մեկը հեռացվել է աշխատանքից, սակայն դրա պատճառները չեն հրապարակվել։

Կիսվեք ձեր էջում