Շոու-բիզնեսՏեսանյութ

«Մի օր հենց չասված խոսքերի համար ենք ափսոսալու»․ Լիանա Վանոյանի հուզիչ տեսանյութը

Լիանա Վանոյանը ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսել է իր մանկության և ծնողների մասին։

Տեսանյութին կից նա գրել է․ «Երբեմն մենք այնքան ենք կենտրոնանում այն սիրո, ջերմության ու ուշադրության վրա, որ ժամանակին չենք ստացել մեր ծնողներից, որ մոռանում ենք՝ նրանք էլ են մարդ եղել։

Իրենց երազանքներով, չապրած ցանկություններով, չվայելած երիտասարդությամբ ու դժվարություններով, որոնց մասին գուցե երբեք էլ ամբողջությամբ չենք իմանա։

Գուցե նրանք էլ են ունեցել երազանքներ, որոնք հետաձգել են մեզ համար։ Գուցե իրենց երիտասարդության ամենագեղեցիկ տարիներն անցել են հոգսերի մեջ՝ փորձելով մեզ տալ այն, ինչ իրենք երբեք չեն ունեցել։

Եվ եթե այսօր դեռ հնարավորություն ունենք նրանց գրկելու, ասելու՝ «Ես քեզ սիրում եմ», եկեք չհետաձգենք։ Որովհետև մի օր ամենաշատը հենց այդ չասված խոսքերի ու չտված գրկախառնությունների համար ենք ափսոսալու։❤️✨»

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում