Մամուլ

Նախագահի նստավայրի մոտից բերման է ենթարկվել միայնակ խաղաղ ակցիա իրականացնող աղջիկը

Նախագահի նստավայրի մոտից բերման է ենթարկվել միայնակ խաղաղ ակցիա իրականացնող աղջիկը

ՀՀ նախագահի նստավայրի մոտից բերման է ենթարկվել միայնակ խաղաղ ակցիա իրականացնող Տաթև Սողոյանը:

«Ինձ բերման ենթարկեցին Բաղրամյան 26-ից»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Խնդրին անդրադարձել է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, ով իր էջում նշել է.

«Մեր Տաթեւին քիչ առաջ անհամաչափ, բիրտ ուժ կիրառելով, վնասվածքներ պատճառելով` բերման են ենթարկել։

tatev soghoyan 2

Քիչ անց հավելյալ տեղեկություններով կկիսվեմ:

Հ.Գ. Տաթևը Բաղրամյան 26 էր գնացել խաղաղ բողոքի գործողություն իրականացնելու` 44-օրյա պատերազմի ընթացքում իր գերեվարված քեռուն և մյուս գերիներին օր առաջ Հայրենիք վերադարձնելու պահանջով»:

Կիսվել նյութով