ՄամուլՏեսանյութ

Մոռացել էի պայուսակում. ինչու՞ էին ձերբակալել Տիգրան Արզաքանցյանին

Մոռացել էի պայուսակում. ինչու՞ էին ձերբակալել Տիգրան Արզաքանցյանին

Էդ պայուսակը, որը վերցրել էի շուտվանից չէի օգտագործում, դա իմ ճանապարհորդական պայուսակներից մեկն էր, որի մեջ եղել է իմ օրինական ատրճանակի փամփուշտները` մոռացել էի, մեջից չէի հանել:

Այս մասին 24News-ի հետ զրույցում պատմեց «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը՝ անդրադառնալով օրեր առաջ օդանավակայանից իր ձերբակալման մասին լուրերին:

Մենք նրա հետ կապ էինք հաստատել դեռ օրեր առաջ, վերջինս այսօր էր հետադարձ կապ հաստատել: «Ոչ մեկ չի ձերբակալել, էդպիսի բան չի եղել, որովհետև իմը լրիվ օրինական էր»,- պնդում է Արզաքանցյանը: Նրա խոսքով, զննության ժամանակ է պարզվել, որ փամփուշտներ կան պայուսակում.

«Գնացի, գրանցեցին փամփուշտները, հանձնեցի ոստիկանություն, թույլտվությունը ցույց տվեցի, որ օրինական է, ու էդքանը: Դրանից հետո ես իմ ճանապարհորդությունը շարունակեցի: Ոչ մեկ չի ձերբակալել, անդուր բաներ, որ գրում են սուտ է»: Արզաքանցյանից հետաքրքրվեցինք, թե ու՞ր էր մեկնում, վերջինս նշեց. «Գնում էի թոռնիկներիս մոտ Ամանորը նշելու, իրենք Դուբայում են ապրում»:

Տիգրան Արզաքանցյանը նաև նշեց, որ Ոստիկանությունում մնացել է 2 ժամ, բաց է թողել առաջին չվերթը, որն ուղևորվում էր Դուբայ, մեկնել է հաջորդ չվերթով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին իրավապահները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ձերբակալել էին «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանին։ Տիգրան Արզաքանցյանի մոտ հայտնաբերվել էին փամփուշտներ։ Նա ներկայացվել էր Քննչական կոմիտեին։

Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում

Կիսվել էջում