ՄամուլԱզատ խոսք

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով. Ստյոպա Սաֆարյան

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Արա, էս աստիճան անազնիվ ու անսու՞րբ: Մի հարյուր մարդով ճեմելով փակած գնում են Սևանի մայրուղով։ Որքան ավտոմեքենա կկուտակվի կես ժամու՞մ։

Ճիշտ եք՝ հազարով։ Ի դեպ, մեր մեքենան էլ այստեղ է, ինչպես հազարավոր պատահական ավտոներ, ու խցանմանը միացանք Աղթամարի արձան չհասած։ Ուղեկիցներս նկատեցին, որ դրոշներով ավտոներ կան խցանման մեջ «ցրված», որոնք ժամանակ առ ժամանակ փորձում էին վթարային միացնել կամ ազդանշան տալ՝ այլոց «վարակելու» համար։

Մարդիկ անտարբեր էին ու լուռ։ Ոմանք ավելին՝ զայրացած ու նյարդայնացած ազդանշան էին տալիս, որպեսզի բացվի փողոցը։ Համբերատար կես ժամ գալուց հետո շրջադարձ կատարեցինք շատերի նման այլ երթուղով գնալու համար։

yerevan sevan

Մեկ էլ մի ժամ անց՝ Սպիտակի ճանապարհին տեսնում եմ այս գրառումը՝ թե բա տերտերաերթի հետևից այսքան մեքենա է գնում ու ազդանշան տալիս… Բա, ասացեք նաև, թե ազդանշանով ինչ են ասում էլի հազարավոր խցանված մեքենաների վարորդներ …

Ստի ու կեղծիքի երթ…

Որոշել էի ոչինչ չգրել տեսածիս մասին, բայց «սրբազան կեղծիքը» անտեսել հնարավոր չէ…

Դու մի ասա՝ դրոնով էլ նկարում են «սրբազան» կեղծիքը»։

Կիսվել էջում